Մշակութային
«Պատում մէկ իրի». Երեւանում բացւել է «Ազնաւուրի մանկութեան թատրոնը» ցուցադրութիւնը

«ԱԼԻՔ» – Հայաստանի Գրականութեան եւ արւեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մէկ իրի» ժամանակաւոր ցուցադրութիւնների շարքը, որի շրջանակում պարբերաբար կը ցուցադրւեն թանգարանում պահւող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրւել է Շառլ Ազնաւուրի ծննդեան 100-ամեակին նւիրւած «Ազնաւուրի մանկութեան թատրոնը» ցուցադրութեամբ։ Տեղեկացնում է «Առաւօտ»-ը:
Նշենք, որ ցուցադրութեան առանցքային մաս է կազմում բացառիկ նմուշ հանդիսացող Ազնաւուրի առաջին բեմական զգեստը։ Այս ցուցանմուշի կողքին ներկայացւած են նաեւ մեծն շանսոնիէի մանկութեան լուսանկարները, ներկայացումների ազդագրերը»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։