Մշակութային
Մահացել է Արշակ Ղուկասեանը

«ԱԼԻՔ» – Ցաւով տեղեկացանք, որ երէկ՝ հոկտեմբերի 27-ին, 80 տարեկան հասակում, մահացել է ճանաչւած հաղորդավար, կրկնօրինակող եւ կրկնօրինակման ռեժիսոր՝ Արշակ Ղուկասեանը: Նրա մահւան մասին յայտարարել է Իրանի կրկնօրինակողների եւ կրկնօրինակման ռեժիսորների ասոցացիան:
Արշակ Ղուկասեանը Իրանի կրկնօրինակման ոսկէ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մէկն է, ով ակնդիրների եւ ունկնդիրների յիշողութեան մէջ յաւերժացել է իր թաւշէ ձայնի եւ 1950-ական, 60-ական եւ 70-ական թւականներին, իրանական եւ արտասահմանեան կինօներում փայլուն կրկնօրինակման շնորհիւ:
«ԱԼԻՔ»-ը ցաւակցում է Արշակ Ղուկասեանի ընտանիքնին, հարազատներին եւ բարեկամներին՝ անդառնալի կորստի առիթով: