Մշակութային

Գրքի ներկայացում

Խմբագրութիւնս շնորհակալութեամբ ստացել է դոկտ. Կարօ Յովհաննիսեան Ֆարի հեղինակած «سوالات چهارگزینه ای استانداردهای حسابرسی بخش 706»

Դոկտորականի Կոնկուրսին պատրաստւող ուսանողնրի համար յատուկ մշակւած եւ հեղինակւած գիրքը:

Հաշւապահական վերահսկողութեան (հաշւեքննութեան) թեմաների ծաւալը մեծ է, եւ հեղինակն իր առջեւ նպատակ է դրել իւրաքանչիւր թեմա ներկայացնել մանրամասն ու ամբողջական կերպով։ Այդ պատճառով որոշւել է, որ իւրաքանչիւր թեմա կամ հաշւեքննութեան ստանդարտ ներկայացւի առանձին հատորով՝ ընթերցողների աւելի հեշտ օգտագործման համար։

Ներկայացւող այս հատորը յատկացւել է Հաշւեքննութեան ստանդարտ թիւ 706-ին, որը կրում է անւանումը՝

«Ուշադրութեան կենտրոնացման պարբերութիւններ եւ այլ բացատրական դրոյթներ անկախ հաշւապահ-հաշւեքննիչի զեկոյցում»։

Գիրքը ներառում է չորսընտրանի հարցեր եւ դրանց մանրամասն պատասխանները, այնպէս, որ ընթերցողը կարող է ծանօթանալ տւեալ ստանդարտի բոլոր հիմնական դրոյթներին։

Իւրաքանչիւր թեմա կամ ենթաթեմա ներկայացւած է մէկ կամ մի քանի հարցերի տեսքով։ Սկզբում տրւում է համառոտ պատասխան՝ արագ որոնող ընթերցողների համար, այնուհետեւ՝ ամբողջական բացատրութիւն՝ խորացւած ուսումնասիրման նպատակով։

Գրքի օգտւողները կարող են վստահ լինել, որ տւեալ հատորի բոլոր հարցերն ու պատասխանները ուսումնասիրելով՝ ամբողջական պատկերացում կը ստանան համապատասխան հաշւեքննութեան ստանդարտի բովանդակութեան եւ կիրառութեան վերաբերեալ։

 

Գրքում օգտագործւած նիւթերի աղբիւրները

Գրքի հիմնական աղբիւրը Հաշւեքննութեան, հաւաստիացման եւ յարակից ծառայութիւնների ստանդարտների հաւաքածուն է՝ հաստատւած Իրանի Հաշւապահութեան կազմակերպութեան կողմից։

Բացի այդ, գրքում օգտագործւել են նաեւ տարբեր քննութիւնների հարցեր, այդ թւում՝

Պաշտօնական հաշւապահի քննութիւնից,

Իրանի Հաշւապահների պալատի մասնագիտական աշխատակիցների վարկանիշաւորման քննութիւններից,

Ինչպէս նաեւ մագիստրոսական եւ դոկտորական ընդունելութեան քննութիւնների հարցաշարերից։

Դոկտ. Կարօ Յովհաննիսեան Ֆարն այս աշխատութիւնը նւիրել է իր դուստրերին՝ Սելինին ու Քրիստինին:

 

کتاب سوالات چهارگزینه ای استانداردهای حسابرسی بخش 706 – گارو هوانسیان فر

 انتشارات: ترمه

 نویسنده: گارو هوانسیان فر

 مترجم: زبان کتاب فارسی است

 موضوع: حسابرسی

 نوبت چاپ: اول

 سال چاپ: 1404

 نوع جلد: شومیز

 شابک: 9786223272455

 رده سنی: بزرگسال

Related Articles

Back to top button