Հայաստան - ԱրցախՄշակութային
Լոյս է տեսել Արցախի թեմի առաջնորդի՝ ադրբեջանական վանդալիզմի մասին պատմող գիրքը

«ԱԼԻՔ» – Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ եւ հրամանավ Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի լոյս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականութիւնն Ադրբեջանում» գիրքը, որում ներկայացւած են Արցախի պատմամշակութային յուշարձանների նկատմամբ ադրբեջանական վայրագութիւնները: Յայտնում են Արցախի թեմի մամուլի ծառայութիւնից։
Գիրքը հրատարակւել է Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային մշակութային ինքնավարութեան «ԱՐՑԱԽ» էթնոմշակութային կենտրոնի մեկենասութեամբ։
Գրքի շնորհանդէսը տեղի կունենայ առաջիկայում, որի վերաբերեալ յաւելեալ կը տեղեկացնենք: