Հայաստան - Արցախ

«Արեւմ­տեան Հա­յաս­տան» ձեւ­ա­կեր­պումն էլ է ար­դէն արգելւա՞ծ

ՀՀ իշխանութիւնների կողմից վարւող «պատմական Հայաստանի» ու դրանից բխող «նուրբ» թեմաների ժխտողական քաղաքականութիւնը նորանոր դրսեւորումներ է ստանում, այդ թւում՝ կրթութեան ոլորտում: Աւելին, իշխանութիւններին յաջողւում է նոր «ռեկորդներ» գրանցել։

«Փաստ» թերթը վերջին շրջանում մի քանի դպրոցներից տեղեկութիւններ է ստանում, որ աւարտւած ուսումնական տարւայ վերջում որոշակի գործընթացներ են գեներացւել, որոնք նոր ուսումնական տարւայ սկզբին նախատեսւում է առաւել յստակ ու «համակարգւած» իրականացնել։ Հարցն աւելի զգայուն է յատկապէս «Հայոց պատմութիւն» առարկայի հետ առնչւող հարցերի վերաբերեալ։ Թերթին յայտնի է դարձել, որ խօսքը վերաբերում է դասապրոցեսում պատմական տեղանունների հետ կապւած հարցերին. մասնաւորաբար, երեւանեան մի քանի դպրոցներում ուսուցիչներին արդէն արգելել են օգտագործել «Արեւմտեան Հայաստան» եզրոյթը՝ պարտադրելով օգտագործել «Արեւելեան Թուրքիա» ձեւակերպումը։

Բացի դրանից, արգելւում է դասաժամերին «նախկին» քարտեզներ կիրառել՝ Արեւմտեան Հայաստանի քաղաքների, տեղանունների մասին աշակերտներին որպէս դիդակտիւ նիւթ եւ տեսանելի պատկեր չունենալու համար։ Մեզ յայտնի է դարձել նաեւ, որ այն համարձակ ուսուցիչները, որոնք չեն ենթարկւում այդ կարգադրութեանը, տնօրէնների կողմից առանձին խիստ նկատողութեան են արժանանում, նրանց սպառնում են, որ նման կեցւածքով հետագայում առաջնորդւելու դէպքում ուղղակի կը հեռացւեն»:

«Փաստ»

Related Articles

Back to top button