ՄիջազգայինՄշակութային

Մահացել է Նոբելեան դափնեկիր գրող Մարիօ Վարգաս Լիւսան

«ԱԼԻՔ» – Կիրակի՝ ապրիլի 13-ին, 89 տարեկան հասակում մահացել է իսպանալեզու ամենայայտնի գրողներից, գրականութեան ոլորտում Նոբելեան մրցանակի դափնեկիր Մարիօ Վարգաս Լիւսան։

Գրականութեան 2010 թւականի Նոբելեան մրցանակը նրան շնորհւել է իշխանութեան կառուցւածքի մանրակրկիտ նկարագրութեան եւ անհատի դիմադրութեան, ընդվզման ու պարտութեան վառ պատկերների համար։

Աշխարհահռչակ գրողի համաշխարհային համբաւը սկսւել է «Քաղաքը եւ շները» (La ciudad y los perros, 1963 թ., անգլերէն թարգմանութիւնը վերնագրւած է «Հերոսի ժամանակը», իսկ պարսկերէն՝ Հուշանգ Գոլշիրիի թարգմանութեամբ յայտնի է «Շան օրի ընկած» անունով) վէպի հրատարակմամբ, որտեղ նա պատկերել է ռազմական դպրոցում սովորելու իր դառը փորձառութիւնները։ Այս վէպով  նշանաւորեց նրա մուտքը լատինամերիկեան ազդեցիկ գրական շարժմանը, որը յայտնի է որպէս «Բում»:

«Բում» շարժումը սկսւել է 60-ականներին՝ աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացնելու լատինամերիկեան  սոցիալական խնդիրների վրայ: Նա՝ Գաբրիէլ Գարսիա Մարկեսի, Կառլոս Ֆուէնտեսի եւ Խուլիւ Կորտասարի հետ միասին ձեւաւորեցին լատինամերիկեան գրողների ոսկէ սերունդը։

Նրա որդին սոցիալական ցանցի իր X-ում յայտնել է, որ հայրը կեանքից հեռացել է «խաղաղ»՝ իր կողքին ունենալով իր ընտանիքը։

Նա ողջ կեանքում իր առաւօտները նւիրել էր գրելուն՝ 55 տարւայ ընթացքում հրատարակելով 59 գիրք։  Այս շարքից են վերջին 50 տարիների լաւագոյն վէպերը՝ «Զրոյց տաճարում», «Այծի մորթին» եւ «Պանտալէօնը եւ Այցելուների ջոկատը» (թարգմանաւած՝  հայերնէի), «Խուլիա մօրաքոյրն ու գրչակը» (թարգմանւած հայերէնի)…

Related Articles

Back to top button