Մշակութային
ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

Անցանք թեթեւ
ու տրտմօրէն
անմիտ անցանք,
անցանք՝ որպէս
մութ օրերի
մռայլ յանցանք:
Անցանք տխուր
երազելով,
օրերի դէմ
կակազելով,
կեանքի թելին
ուլունքների
նման անգին
շարելով մեր
օրերը որբ
ու տրտմագին:
Հիմա էլ ո՞վ
գուրգուրելով
պիտի կրծքին
տանի հպարտ
ուլունքաշարն
այդ շափիւղայ,
հիմա էլ ու՞մ
կրծքի վրայ
տրտմութիւնն այդ
պիտի շողայ…
ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ
«Տաք սալեր», 1978 թ.