ՄիջազգայինՄշակութային

ԻՒՆԵՍԿՕ-ն հրաժարւել է Բաքւի պահանջից՝ պնդելով, որ ցանկանում է միայն Արցախում Ստեփանակերտի յուշարձանների վիճակը գնահատել

ԻՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Արցախ այցելելու խնդրանքով: Այս մասին «X»-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր, Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատւիրակութեան անդամ Նիգար Արփադարայը։

Ըստ նրա՝ Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն ԻՒՆԵՍԿՕ-ն հրաժարւել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնւող յուշարձանների վիճակը գնահատելու։

Յիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը հանդիպում էր ունեցել ԻՒՆԵՍՕ-ի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլէի հետ՝ ընգծւելով Արցախ ԻՒՆԵՍԿՕ-ի փաստահաւաք առաքելութիւն ուղարկելու կարեւորութիւնը՝ տեղում մշակութային յուշարձանների անկախ մշտադիտարկում եւ քարտէզագրում իրականացնելու նպատակով։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button