Հայաստան - ԱրցախՄշակութային

Լոյս է տեսել օկուպացւած Տիգրանակերտի պատմամշակութային կերպարի մասին պատմող գիրքը

Լոյս է տեսել «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազօտութիւնների լոյսի ներքոյ» գիրքը, որն ամփոփում է քաղաքի վերաբերեալ աղբիւրագիտական ողջ տւեալներն ու հնագիտական հետազօտութիւնները։ Այս մասին տեղեկացնում է Monument Watch-ը:

«Գիրքը հեղինակել են 21 հետազօտողներ Հայաստանից եւ արտերկրից։

Գիրքը հայերէն լեզւով է, հրատարակւել է ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի կողմից, 360 էջ, 600 նկարազարդում, խմբագիր՝ Համլետ Պետրոսեան, մասնակցութեամբ՝ Արմինէ Գաբրիէլեանի»,- նշում է կայքը։  

Yerkir.am

Related Articles

Back to top button