Հայաստան - ԱրցախՄշակութային

Մատենադարանը հարստացել է եւս մէկ ձեռագրով

«Մատեանների տունդարձը» արշաւը շարունակւում է

«ԱԼԻՔ» – Մեսրոպ Մաշտոցի անւան մատենադարանին են նւիրաբերւել 1861 թւականին Բաղդադում գրւած «Յիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երեւանցւոյ» ձեռագիրն ու յարակից արժէքաւոր վաւերագրեր, որոնք հարուստ տեղեկութիւներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմութեան վերաբերեալ: Այս մասին ըստ «Առաւօտ»-ի՝ յայտնում են Մատենադարանից՝ նշելով որ «Մատեանների տունդարձը» արշաւը շարունակւում է։

Նոր նւիրատւութիւնը կատարել է Մատենադարանի բարեկամ եւ նւիրատու, ՀՀ ԳԱԱ պատւաւոր դոկտոր Տէր Ներսէս (Վրէժ) աւագ քահանայ Ներսիսեանը, ով նւիրատւութիւնը Մատենադարանին է փոխանցել լոնդոնաբնակ յայտնի հայագէտ որդու՝ Տիրան Ներսիսեանի միջոցով:

«Մատենադարանը երախտագիտութիւն է յայտնում Տէր Ներսէս (Վրէժ) աւագ քահանայ Ներսիսեանին՝ արժէքաւոր նւիրաբերութեան համար»,- ասւած է հին ձեռագրերի եւ փաստաթղթերի պահպանման եւ ուսումնասիրման կենտրոնի տարածած հաղորդագրութեան մէջ:

Related Articles

Back to top button