710 նորայայտ յուշարձան ընդգրկւել է ՀՀ պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակում

«ԱԼԻՔ» – ՀՀ կառավարութեան օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորայայտ յուշարձան ընդգրկւել է ՀՀ պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակում։ Տեղեկացնում է 168.am-ը:
Ինչպէս հաղորդում են ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնից, պետական ցուցակներում ընգրկւած նորայայտ յուշարձանները սահմանւած կարգով քննարկւել են նախարարութեան փորձագիտական յանձնաժողովում եւ արժեւորւել են պատմամշակութային տեսանկիւնից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարութեան 2023 թւականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատւած «Պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակում նորայայտ յուշարձան ընդգրկելու եւ պետական ցուցակից յուշարձան հանելու» չափորոշիչներին։
Ներառւած յուշարձանների թւում են «Տիրինկատար» հնավայրը եւ վիշապաքարերը, «Արենի-1» քարայրը («Թռչունների քարայր»), «Շամիրամի բերդ» ամրոց-բնակատեղին, Երեւան քաղաքի Աբովեան, Բաղրամեան եւ Նալբանդեան փողոցների՝ 1940-1960-ական թթ․ կառուցապատման մի շարք արժէքաւոր շէնքեր, «Նայիրի» եւ «Հայրենիք» կինօթատրոնների շէնքերը, Հ․ Պարոնեանի անւան երաժշտական կոմեդիայի թատրոնի շէնքը, Յակոբ Յակոբեանի «Սարերում», Ս. Մուրադեանի «Սասունցիներ» որմնանկարները եւ այլն։