Հայաստան - ԱրցախՄիջազգայինՄշակութային
Ֆրանսիական հեռուստաալիքով Հայաստանի մասին ֆիլմ է ցուցադրւել

Ֆրանսիական Histoire TV հեռուստաալիքով ցուցադրւել է «Հայաստան. Լեռների արիւնը» վերնագրով փաստագրական ֆիլմը։
Ֆիլմի նկարագրութեան մէջ նշւում է. «Կովկասի վառոդի տակառում իր լեռներում արմատներ գցած Հայաստանը շարունակում է պայքարել սեփական գոյատեւման համար։ Երեսունհինգ տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմող Հայաստանն ու Ադրբեջանը մղել են անողոք պատերազմ, որը խլել է տասնեակ հազարաւոր մարդկանց կեանքեր։ Այս փաստագրական ֆիլմը յափշտակիչ հայեացք է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Արեւմուտքի միջեւ մեծ խաղի պատանդը դարձած այս երկրի վերջերս արձանագրած պատմութեանը»։