Ճանաչենք Հայոց աշխարհը

Զառիթափ, գիւղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից՝ 27 կմ հարաւ-արեւելք, Արփա գետի ձախ կողմում։ Գիւղը Վայք-Մեղրի մայրուղուց հեռու է 6 կմ, Երեւանից՝ 140 կմ։
Զառիթափ գիւղը հիմնադրւել է 1829 թ.-ին։
Զառիթափ գիւղը գտնւում է Վայքի լեռնաշղթայի հարաւարեւելեան մասում։ Ծովի մակերեւոյթից բարձր է 1400-2100 մ։ Հիւսիս արեւելքից սահմանակից է պետական անտառ-արգելանոցին, արեւելքից Գոմք գիւղին, հարաւից Մարտիրոս գիւղին, արեւմուտքից Փոռ եւ Ազատեկ գիւղերին։
Գիւղի հիւսիսային սահմանով անցնում է Արփա գետը։ Գիւղը փռւած է եօթ բլուրների վրայ, գիւղամիջով անցնում է Փշոնք գետը, որին միանում են չորս փոքրիկ վտակներ։

Բարձրութիւնը ծովի մակերեւոյթից կազմում է 1570 մ։
Բնակչութիւնը կազմում է 1380 մարդ։
Բնակչութիւնը զբաղւում է անասնապահութեամբ, պտղաբուծութեամբ, բանջարաբուծութեամբ եւ ծխախոտագործութեամբ։
Գիւղն ունի 501 տնտեսութիւն։ Ընդհանուր հողատարածքը կազմում է 5346 հեկտար, որից՝ մշակովի հողերը՝ 3860 հեկտար վարելահողերը՝ 485 հեկտար, այգիները՝ 12 հեկտար, արոտավայրերը՝ 3050 հեկտար։
Գիւղն ունի միջնակարգ դպրոց, գործող մանկապարտէզ, առողջութեան առաջնային պահպանութեան կենտրոն, մանկապատանեկան տուրիստական բազա։
Պատմամշակութային կառոյցներ
Զառիթափում կան XIX դարի եկեղեցի, ամրոցներ (XVII-XVIII դարեր), հիւսիսարեւելեան մասում՝ Ս. Վառվառա մատուռ (XIX դար)։
Զառիթափ գիւղի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների ցանկում ներառւած է ընդամէնը 23 յուշարձան (5 միաւոր)։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ



