ԻրանՄիջազգայինՄշակութային

Ալամութը՝ ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան նոր գրանցւած յուշարձան

ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան կոմիտէի 48-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել Հարաւային Կորէայի Բուսան քաղաքում, համաշխարհային ժառանգութեան ցանկում է գրանցւել Իրանի Ալամութ բերդն ու նրան առնչւող պաշտպանական ամրութիւնների համալիրը՝ դառնալով Իրանի 30-րդ գրանցւած յուշարձանը։

Ալամութի համալիրի համաշխարհային գրանցումը եզրափակել է աւելի քան երկու տասնամեակի գիտական ուսումնասիրութիւնների, հնագիտական պեղումների, վերականգնման, փաստաթղթաւորման եւ մասնագիտական աշխատանքների ընթացքը։

Ներկայացւած գործը վերաբերում է ոչ միայն մէկ պատմական յուշարձանի, այլեւ «մշակութային-պաշտպանական համայնապատկերի», որը ձեւաւորւել է Արեւմտեան Ալբորզի դժւարամատչելի լեռնային շրջանում եւ դարեր շարունակ ծառայել է որպէս ռազմական, վարչական ու մտաւոր կեանքի կարեւոր կենտրոն։

ԻՒՆԵՍԿՕ-ին ներկայացւած փաստաթղթում ընդգրկւած են եօթ հիմնական եւ օժանդակ բերդեր՝ Ալամութ, Լամբասար, Ղոսթին Լար, Շամս Քալայէ, Շիրքուհ, Էյլան եւ Նովէյզար Շահ ամրոցները, որոնք միասին կազմել են փոխկապակցւած պաշտպանական ու քաղաքակրթական համակարգ։

Related Articles

Back to top button