Հայաստան - ԱրցախՄշակութային

Փարիզում ներկայացւել է Արցախի մասին պատմող «Նամակներ դրախտից» գիրքը

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկոյ՝ նւիրւած «Նամակներ դրախտից» հայերէն-ֆրանսերէն երկլեզու էպիստոլեար ժողովածուին։

Գիրքը համատեղ հեղինակել են արցախցի բանաստեղծ եւ գրող Հերմինէ Աւագեանը եւ փիլիսոփայ, «Արեւելքի քրիստոնեաները France Culture-ում» հաղորդաշարի պրոդիւսեր Ուլիս Մանժեսը։ Այն 2026 թւականին հրատարակել է Newmag-ը։

La Guilde-ի եւ Արցախի աջակցութեան ասոցիացիայի համատեղ կազմակերպած միջոցառումը, որը կրում էր «Արցախը՝ իմ հայրենիք» խորագիրը, համախմբել է քաղաքական, մտաւորական եւ գրական շրջանակների ներկայացուցիչների։

Երեկոյի ընթացքում անդրադարձ է կատարւել հայրենիքի, յիշողութեան, կորստի եւ վերադարձի թեմաներին։ Հերմինէ Աւագեանը նամակների միջոցով պատմում է իր կեանքի, Արցախի եւ Աշա՛ն գիւղի մասին։ Գրականութիւնը նրա համար դառնում է հայրենիք վերադառնալու միջոց, երբ ֆիզիկական վերադարձն այլեւս հնարաւոր չէ։

Միջոցառման ընթացքում ընդգծւել է նաեւ Արցախի մշակութային եւ պատմական յիշողութեան պահպանման կարեւորութիւնը՝ յատկապէս 2023 թւականի սեպտեմբերին աւելի քան 120 հազար արցախահայերի բռնի տեղահանութիւնից յետոյ։

Գիրքը ներկայացւում է որպէս յիշողութիւնը պահպանելու եւ բռնի տեղահանւած արցախահայութեան ձայնը լսելի դարձնելու փորձ։

Միջոցառմանը ներկայ էին Hauts-de-France տարածաշրջանի նախագահ Քսաւէյ Բերտրանը, Ֆրանսիայի Սենատում Արցախի հետ բարեկամութեան շրջանակի նախագահ Էմանուէլ Մանդոնը, Ֆրանսիայի Սենատում Հայաստանի հետ բարեկամութեան շրջանակի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լիւկ Դեւինազը, L’Œuvre d’Orient-ի գլխաւոր տնօրէն Մոնսէնեոր Հիւգ դը Վուայմոնը, Orient-Urban-ի նախկին գլխաւոր տնօրէն Մոնսէնեոր Պասկալ Գոլնիշը, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը։

Related Articles

Back to top button