ԻրանՄշակութային

Թեհրանի տիկնիկային թատրոնի՝ «Մոբարաք»-ի 21-րդ փառատօնը մեկնարկեց

Հանդիսատեսը եկել էր տիկնիկներով

«ԱԼԻՔ» – Թեհրանի «Մոբարաք» տիկնիկային թատրոնի 21-րդ փառատօնը շաբաթ՝ հոկտեմբերի 17-ին, մեկնարկեց «Թէաթրէ շահր» համալիրի բացօթեայ տարածքում՝ «Մոբարաք» յայտնի տիկնիկի հնչեցրած բացման զանգով։ Արարողութեանը միացել է նաեւ «Լողմէ» տիկնիկը։

ԻՍՆԱ լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ բացման արարողութեանը ներկայ էին արւեստի եւ թատրոնի մի շարք գործիչներ, այդ թւում՝ Ալբերտ Բեգջանեանը, Ադել Բազդուդէն, Հասան Դադշեքրը եւ Իրաջ Մոհամմադին, ինչպէս նաեւ թատերական արւեստի այլ ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկնարկեց տիկնիկների մասնակցութեամբ եւ 1980-ական թւականների իրանական սիրւած տիկնիկային հեռուստահաղորդումների՝ «Խանէյէ մադարբոզորգէ», «Մադրասէյէ մուշհա» եւ «Էլեսուն օ Վելեսուն» հաղորդաշարերի հատւածների ցուցադրութեամբ։

Յիշեցնենք, որ փառատօնին Ալբերտ Բեգջանեանը մասնակցում է «Մարշմալօ» ներկայացմամբ: «Մարշամլօ»-ի տիկնիկները պատրաստել է Ադդէ Բեգջանեանը, երբ ընդամենը 13 տարեկան էր: Ադդէն նաեւ ներկայացման առաջին պատմողն ու տիկնիկավարն է եղել: 

Փառատօնի ներկայացումները կը շարունակւեն մինչեւ հոկտեմբերի 21-ը։

Related Articles

Back to top button