Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը յանցագործութեան զոհ է դարձել
«ԱԼԻՔ» – Ցաւով տեղեկացանք, որ յանցագործութեան զոհ է դարձել Մեծի Տանն Կիլիկիոյ միաբանութեան երիտասարդ միաբաններից, Բեքայի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը:
Նրա անկենդան մարմինը գտել են Լիբանանաի հիւսիսային Բսալիմ քաղաքի իր բնակարանում, երէկ՝ փետրւարի 1-ին:
Անանիա ծ. վրդ. Գուճանեանը յունւարի 31-ին դուրս է եկել Բէյրութի հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասից եւ մեկնել իր բնակարան, որից յետոյ կապը նրա հետ ընդհատւել է:
Նախաքննութեամբ պարզւել է, որ նա աւազակային յարձակման զոհ է դարձել: Նրա տանը սիրիացի բանւորներ են աշխատել, որոնք էլ դանակահարել են նրան, եւ գողացել նրա կրած խաչն ու անձնական իրերը եւ դիմել փախուստի:
Նշենք, որ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը 2006 թւականից մինչեւ 2009 թւականը ծառայել է Ատրպատականի հայոց թեմի Ուրմիա քաղաքում, որպէս հոգեւոր հովիւ եւ 2010 թւականից մինչեւ 2018 թւականը ծառայել է նաեւ Սպահանի հայոց թեմում, եղել է Շահինշահրի Հայ համայնքի հոգեւոր տեսուչը:
Հայր Սուրբի մահւան կապակցութեամբ, «ԱԼԻՔ»-ը ցաւակցում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութեանը, նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին ու հարազատներին եւ Բարձրեալից յայցում է նրա հոգուն խաղաղութիւն: