Սփիւռք

Լաթաքիայում գիշերը բախումները եղել են հայաշատ թաղամասում, որտեղ եկեղեցին ու դպրոցն է

չկայ լոյս ու ջուր

«ԱԼԻՔ» – Առաջին գիշերը Սիրայի Լաթաքիա քաղաքում շատ վատ էր, մարտի 7-ին մինչեւ ժամը 11-ը լաւ էր, բայց գիշերը քաղաքի կենտրոնում բախումներ կային, կրակոցների ձայներ էին լսւում: Այս մասին news.am-ին է յայտնել հայկական «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Նայիրի Կարապետեանը:

«Մենք գաղափար չունենք, թէ ինչ է կատարւում դրսում, որովհետեւ մեր բնակարաններից դուրս չենք գալիս: Երէկ (մարտի 7-ին-ԽՄԲ.) կրակոցներն ու բախումները  հայաշատ թաղամասում էր, որտեղ գտնւում է հայկական եկեղեցին ու դպրոցը: Կրակոցները չեն դադարել մինչեւ առաւօտ:

Հիմա վիճակը հանդարտ է, սակայն չունենք էլեկտրականութիւն եւ ջուր: Ինտերնետ կապն էլ շատ վատ է կամ չկայ: Բնականաբար, եկեղեցին ու դպրոցը փակ են եւ փակ կը մնան մինչեւ վիճակը հանդարտւի: Եթէ մինչեւ երկուշաբթի վիճակը հանգիստ լինի, եկեղեցին ու դպրոցը կը բացւեն»,-ասել է Նայիրի Կարապետեանը:

Նա յաւելել է, որ տեղեկութիւնները ստանում են արաբական հեռուստաալիքներից, այլ աղբիւր չունեն, քանի որ հայերն իրենց տներից դուրս չեն գալիս:

Related Articles

Back to top button