Սփիւռք

Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը դատապարտել է թուրք քաղաքապետի արտայայտութիւնները

«ԱԼԻՔ» – Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը խստօրէն դատապարտել է Բոլուի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցութեան (ԺՀԿ) անդամ Թանջու Օզջանի հակահայ արտայայտութիւնները: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայում լոյս տեսնող հայկական «Ակօս» պարբերականը։

«Ապրիլի 5-ին Օզջանը, դիմելով Քրդստանի Բանւորական կուսակցութեան առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, X սոցցանցում գրել էր․ «Կուզէի, որ հայի ծնունդ հայրդ («հայ» բառն օգտագործել է որպէս նւաստացնող հանգամանք. խմբ.) քեզ թոյլ չտար ծնւել, Օջալա՛ն։ Տա Աստւած, որ սա լինի քո վերջին ծննդեան օրը, դաւաճան․․․» աւելի ուշ այդ հրապարակումը ջնջւել է։

«Հայ համայնքը, որը դարեր շարունակ ապրել է այդ տարածքներում, այդ երկրի բնիկ եւ անբաժանելի մասն է։ Հինաւուրց ժողովուրդը, որն ամբողջ պատմութեան ընթացքում կարեւոր մշակութային, տնտեսական եւ սոցիալական ներդրում է ունեցել այդ երկրի զարգացման գործում, այսօր էլ շարունակում է գոյութիւն ունենալ»,- յիշեցրել է պատրիարքը։

Մաշալեանը նշել է, որ ատելութեան խօսքի լեգիտիմացումը եւ խտրական արտայայտութիւնների անտեսումն անթոյլատրելի են:

Նա իշխանութիւններին եւ հանրութեանը կոչ է արել աւելի պատասխանատու արտայայտութիւններ օգտագործել»,-գրում է պարբերականը։

Related Articles

Back to top button