Սփիւռք
Արցախի դրօշը՝ Երուսաղէմի Սուրբ Յարութեան տաճարում

«ԱԼԻՔ» – Ըստ աւանդոյթի, այս տարի եւս Երուսաղէմի Սուրբ Յարութեան տաճարում վառւել է Սրբազան կրակը։ Սրբազան կրակի իջնելու հրաշքը տեղի է ունենում Քրիստոսի Յարութեան տօնի նախօրէին` ըստ Յուլեան օրացոյցի։
Կրակը յայտնւում է Տիրոջ գերեզմանի տաճարում, որը կանգնեցւած է այն տարածքի վրայ, որտեղ Յիսուս Քրիստոսը խաչւեց, թաղւեց եւ Յարութիւն առաւ:
Այս տարւայ արարողութեան ընթացքում, պատարագի նախաշեմին տաճարում ծածանւել է Արցախի դրօշը։