ՄիջազգայինՔաղաքական

Տիրոջ գերեզմանի տաճարի մօտ բախումներ են տեղի ունեցել Իսրայէլի ոստիկանութեան եւ քրիստոնեաների միջեւ

«ԱԼԻՔ» – Իսրայէլի ոստիկանութիւնը սպառնացել է Զատիկը տօնել փորձող քրիստոնեաներին՝ յարձակւելով նրանց վրայ Արեւելեան Երուսաղէմի Տիրոջ գերեզմանի տաճարի մօտ: Յայտնում է Al Jazeera-ն։

Հեռուստաընկերութեան հրապարակած կադրերում երեւում են իսրայէլական ոստիկանութեան եւ քրիստոնեաների միջեւ բախումների պահերը:

Որոշ հաւատացեալների արգելում են մուտք գործել եկեղեցի։ Իսրայէլական ոստիկանութեան կողմից բերման ենթարկւած քրիստոնեաների թւում, ըստ կադրերի, եղել է նաեւ մի հոգեւորական։

Հակամարտութեան պատճառները չեն հաղորդւում։

Related Articles

Back to top button