ԻրանՏնտեսական

Պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը 20 միլիարդ թումանով ներդրում է կատարել Սպահան նահանգի ջրային ճգնաժամի լուծման գործում

Անցնող տարիների ընթացքում Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահան նահանգի պատգամաւորները կարեւոր դեր են խաղացել նահանգի ջրային ճգնաժամի կառավարման եւ լուծման գործում: Նրանք կազմակերպել են մասնագիտական հանդիպումներ, մասնակցել են խորհրդարանում պատկան յանձնաժողովների նիստերին՝ փորձելով հաստատել օրէնքներ, որոնք նպաստում են ջրային ռեսուրսների կառավարմանը եւ դրանք Սպահան նահանգին աւելի արդարացիօրէն բաշխելուն եւ կազմակերպել բազմաթիւ այլ աշխատանքներ։

Այս շրջագծում, նահանգի պատգամաւորներից 20 պատգամաւոր, այդ թւում նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, կարեւորելով ջրային տագնապի լուծման կենսական նշանակութիւնը, պետութեան կողմից իրենց տրամադրւած բիւջէից միասնաբար յատկացրել են 110 միլիարդ թուման, որից 20 միլիարդ թումանը յատկացրել է թեմիս պատգամաւորը։ 

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button