Ղազախստանն ու Թուրքմենստանը պայմանաւորւել են զարգացնել «Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» միջանցքը
«ԱԼԻՔ» – Աշգաբադում կայացել է տրանսպորտի, տարանցման եւ լոգիստիկայի զարգացման ղազախա-թուրքմենական համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ Ղազախստանի Հանրապետութեան տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաեւի եւ Թուրքմենստանի նախարարների կաբինետին առընթեր տրանսպորտի եւ կապի գործակալութիւնը Բատիր Աննաեւի գլխաւոր տնօրէնի տեղակալի համանախագահութեամբ։
Parstoday-ի համաձայն՝ այս մասին յայտնում է Kazinform գործակալութիւնը՝ յղում անելով նախարարութեան մամուլի ծառայութեանը։
Հանդիպման ընթացքում քննարկւել են տրանսպորտի, տարանցման եւ լոգիստիկայի ոլորտում համագործակցութեան հարցեր։ Աշխատանքային խումբը դրական է գնահատել երկաթուղային հաղորդակցութեան ոլորտում ճկուն մրցակցային սակագնային քաղաքականութեան ձեւաւորման ուղղութեամբ իրականացւող համատեղ աշխատանքները եւ պայմանաւորւել է հետագայում շարունակել աշխատանքը այս ուղղութեամբ։
Հանդիպման ընթացքում պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել նաեւ Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան միջանցքի համատեղ զարգացման շուրջ։