Հայաստան - Արցախ

Էդւարդ Շարմազանով. «Թոյլ մի տւէք, որ քաղաքական տրանսգենդերիզմն ուտի ձեր ուղեղները»

Թոյլ մի տւէք, որ քաղաքական տրանսգենդերիզմն ուտի ձեր ուղեղները։ Այս մասին «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը։

«Հայաստանի փրկութիւնը ազգային ու պահպանողական արժէքներին դաւանելու մէջ է։

Հերիք է մոդային, թրենդին ու բրենդին տուրք տալ։

Ամէն գնով ձայն մուրալն ու քւէ ստանալը իմը չէ։

Ամէն գնով նպատակին հասնելը կեղտոտում է նոյնիսկ ամենամաքուր թւացող նպատակը։

Ամէն գնով լսարան մեծացնելը էլի իմը չէ։

Ով այլ կերպ է մտածում՝ խնդիր չէ, կոստիւմը հանէք շորտերով եթեր մտէք, բովանդակութեան փոխարէն անճաշակ յիմար մտքերով վերլուծութիւններ լցրէք ու դիտումներ ապահովէք։

Իմ պայքարս արժէքների ու գաղափարների համար է, այլ՝ ոչ թէ անձերի։

Այդ արժէքները՝ ազգային-պահպանողականութիւնը, աւանդական ու հայկական արժէքներն են։

Ես ոչ թէ հնի, այլ յաւիտենականի ջատագովն եմ՝ Աստծոյ, հայրենիքի, ազգի, եկեղեցու, հայոց բանակի ու ընտանիքի։

Հազար տէր ու կուսակցութիւն փոխածներն այսօր թրենդի մէջ են. ի՞նչ էք առաջարկում, մենք էլ գնա՞նք դրանց ճանապարհով մի երկու քւէ աւել հաւաքելու ու մի քանի լայք աւել ունենալու համար։

Չէ, դա մերը չէ։

Սպարապետ Վազգէնն ասում էր.

«Եթէ նոյնիսկ ամբողջ աշխարհը դառնայ աղանդաւորների ու հոմոսեքսուլների պաշտպան, ես նրանց պաշտպանը լինել չեմ կարող»։

Ներոնն էլ, Հիտլերն էլ շատ հետեւորդներ ունէին…յետոյ ի՞նչ։

Ճշմարտութիւնը քանակի մէջ չէ, որակի մէջ է։

Որակն է քանակ ապահովում։

Իսկ քանի դեռ կարծում էք, թէ քանակն է որակ բերում՝ կը մնաք քաղաքական տրանսգենդերիզմի քարոզչութեան երջանիկ զոհեր»։

Related Articles

Back to top button