Իրան
Պաշտպանութեան նախարար. «Մենք լիովին վերահսկում ենք տարածաշրջանը»

«ԱԼԻՔ» – Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Մոհամմադռեզա Աշթիանին յայտարարել է, որ Իրանը լիովին վերահսկում է ամբողջ տարածաշրջանը։
«Ամերիկացիներն այն ամէնը, ինչ տեղի է ունենում այս տարածաշրջանում, կեղծ կերպով կապում են մեզ հետ, այն պատճառով, որ գիտեն՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը գերակայութիւն ունի եւ առաջին ուժն է տարածաշրջանում»,- ասել է Աշթիանին:
Նա վստահեցրել է, որ Իրանը միանշանակ աւելի մեծ յաջողութիւնների կը հասնի պաշտպանական արդիւնաբերութեան տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արտահանումը, հաղորդակցութիւնը եւ ռազմական հարցերով այլ երկրների հետ փոխգործակցութիւնը, իսկ ԱՄՆ-ի յայտարարութիւնները պարզապէս դատարկ եւ անարժէք խօսքեր են: