Իրանի եւ Հայաստանի միջեւ փոստային համագործակցութեան ընդլայնում՝ կենտրոնանալով տեխնոլոգիաների արտահանման վրայ

Իրանի կապի նախարարի Երեւան կատարած այցի ընթացքում Իրանը եւ Հայաստանը համաձայնութեան եկան զարգացնել փոստային եւ տեխնոլոգիական համագործակցութիւնը, որը հիմք է հանդիսանում իրանական գիտելիքների վրայ հիմնւած ընկերութիւնների մասնակցութեան համար Հայաստանում նոր փոստային մշակման կենտրոնի հագեցման եւ Իրանից մասնագիտացւած սարքաւորումների, տեխնիկական եւ ինժեներական ծառայութիւնների արտահանման գործում։
Pars Today-ի փոխանցմամբ՝ այս համաձայնագիրը գրանցւել է Իրանի ազգային փոստային ընկերութեան եւ Հայաստանի փոստային ընկերութեան միջեւ համագործակցութեան վերաբերեալ արձանագրութեան մէջ, որը ստորագւեց նոյեմբերի 19-ին։
Այս համաձայնագրի հիման վրայ նախատեսւում է Իրանի ազգային փոստային ընկերութեան փորձագէտներից եւ գիտելիքահենք ընկերութիւններից բաղկացած մի պատւիրակութիւն մեկնի Հայաստան` նոր փոստային մշակման կենտրոնի տեխնիկական կարիքները ուսումնասիրելու համար։ Կենտրոնը նախատեսւում է շահագործման յանձնել Երեւանից դուրս 2029 թւականին, եւ Իրանի կողմից սարքաւորումները տրամադրելու համար առաջարկւող տեխնոլոգիաների թւում են աւտոմատ տեսակաւորման եւ փոխանցման համակարգերը, ինչպէս նաեւ ծանրոցների տեսակաւորման ռոբոտները։
Երկկողմանի փոստային փոխանակումների զարգացումը, Նորդուզ-Մեղրի անցակէտով ծանրոցների առաքման վերսկսման քննարկումը, այլ երկրներից Իրան ծանրոցների տարանցման հեշտացումը եւ սահմանային էլեկտրոնային առեւտրի ընդլայնումը նոյնպէս երկու երկրների միջեւ համաձայնութեան այլ կէտերից էին։
Թեհրանի եւ Երեւանի միջեւ տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւնների ամրապնդումից բացի, այս համագործակցութիւնը կարող է մեծացնել իրանական գիտելիքահենք ընկերութիւնների կարողութիւնները՝ մասնակցելու հայկական տեխնոլոգիական եւ տեխնիկական ծառայութիւնների շուկային։



