Տնտեսական

Աւելի քան 2 մլրդ. դոլարի իրանական ապրանքների արտահանում՝ Հայաստանին սահմանակից նահանգի միջոցով

Իրանի հիւսիս-արեւմուտքում Հայաստանին սահմանակից Արեւելեան Ատրպատական նահանգի մաքսատների վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ այս նահանգի մաքսատներից արտերկիր, այդ թւում՝ Հայաստան է արտահանւել 2 միլիարդ 24 միլիոն դոլարի ապրանք։ Տեղեկացնում է Parstoday.ir-ը:

Այս վիճակագրութիւնը ցոյց է տալիս նաեւ, որ վերջին ութ ամսում այս նահանգի մաքսակէտերով ապրանքաշրջանառութիւնը նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ աճել է 13 տոկոսով։

Այս ընթացքում Իրանի Արեւելեան Ատրպատական նահանգի մաքսատների միջոցով արտահանման հիմնական ապրանքներն են եղել տարբեր տեսակի պողպատի ամրանները, նաւթաքիմիական արտադրանքները (ստիրոլի պոլիմերները), ձիւթը եւ պղնձէ մետաղալարերը, որոնց մեծ մասն արտահանւել է Հայաստան, Թուրքիա, Իրաք, Ադրբեջան, Ռուսաստան, Վրաստան, Բուլղարիա, ԱՄԷ, Աֆղանստան եւ Պակիստան։

Արեւելեան Ատրպատական նահանգի մաքսակէտերից ներմուծւող հիմնական ապրանքներն են եղել ոսկու ձուլակտորները, ճանապարհաշինական մեքենաների առանձին մասերը, որոնք հիմնականում ներմուծւել են Թուրքիայից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Հարաւային Կորէայից, Իտալիայից, Աւստրիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից եւ Վրաստանից։

Related Articles

Back to top button