Արցախի կորուստը ծանր էր բոլորիս համար
Մանկավարժ, հրապարակախօս, հասարակական գործիչ Մհեր Գարագաշեանը Alpha News-ի ուղիղ եթերում յայտարարել է, որ Կանադայի հայ համայնքում ամանորեայ բոլոր միջոցառումները չեղարկւել են։
«Ահաւոր ծանր ազդեցութիւն ունեցաւ Արցախի կորուստը բոլորիս վրայ։ Հաւատալու բան չէր։ Կանադայի հայ համայնքում Նոր տարւայ բոլոր խրախճանքները չեղարկւած են, պարզապէս ոչ միայն այն, որ տրամադրութիւն չկայ, նաեւ ի յարգանս մեր ժողովրդի, որ այսպիսի բաների միջով է անցնում»,- նշել է Գարագաշեանը։
Նա փոխանցել է, որ այնտեղի հայ համայնքը նաեւ դրամահաւաք է կազմակերպել՝ ի աջակցութիւն արցախցիների։
«Դրամահաւաք է կազմակերպւել, համայնքի բոլոր միութիւնները, կազմակերպութիւնները մասնակցում են դրան, նպատակը օգնելն է տեղահանւածներին։ Ամանորը կարելի է նշել առանց տօնական թոհուբոհի, կարելի է նստել ու մտածել եղածի մասին։ Դրամահաւաքն ընթացքի մէջ է, ինչքան գիտեմ՝ Հայ Օգնութեան միութիւնը ինչ-որ մի բաժին արդէն ուղարկել է Հայաստան»,- ասել է Գարագաշեանը։
Նա նաեւ նշեց, որ Փաշինեանի՝ Արցախի վերաբերեալ արած յայտարարութիւններին յաջորդելու է մի նոր աղէտ՝ արդէն կապւած Հայաստանի տարածքի հետ։