Գաղափարական

ՀՅԴ Կենտրոնական կոմիտէների խորհրդաժողով՝ Երեւանում

ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով՝ նոյեմբերի 15-16-ը Երեւանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կենտրոնական կոմիտէների խորհրդաժողով, որին իրենց մասնակցութիւնն են բերել 13 երկրներից ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցների ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին քննարկւել է աշխարհասփիւռ հայութեան առջեւ ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրաւէրները, կառոյցների միջեւ համագործակցութեան էլ աւելի արդիւնաւէտ եւ ճկուն մեխանիզմների ռազմավարութեան մշակումը:

Խորհրդաժողովն առանձնակի ուշադրութեամբ անդրադարձել է հայութեան առջեւ ծառացած խնդիրների յաղթահարման համար անհրաժեշտ քայլերին՝ ընդգծելով համակարգւած եւ շարունակական աշխատանքի կարեւորութիւնը։ Ընդգծւել է համահայկական միասնականութեան կարեւորութիւնը՝ ի նպաստ հայ ժողովրդի եւ Հայաստանի պետականութեան ամրապնդման։

Arfd.am

Related Articles

Back to top button