Գաղափարական

Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 16-ը Վարդան Բախշեանի, Գագիկ Գրիգորեանի եւ Վաչէ Ռոստոմեանի յիշատակի, իսկ Արթուր Ղարիբեանի ծննդեան օրն է:

Նրանց անուններն արդէն 32 տարի միասին են արտասանում: Դաշնակցական երեք մարտիկներն զոհւեցին 1991 թւականի դեկտեմբերի 16-ին, յանուն Արցախի` Հասանաբադի մօտ մղւած պայքարում:

Մարտական ընկերները յիշում են, որ 1991 նոյեմբերին Տող գիւղում վայրէջք կատարած ուղղաթիռներով Արցախ ժամանած դաշնակցական մարտական խմբում էր նաեւ Արթուր Ղարիբեանը: Ընկերները այսօր արդէն յիշում են` դեկտեմբերի 16-ին խրամատներում ծննդեան տարեդարձն էր տօնում, երբ յայտնեցին` Հասանաբադում հետախուզական յանձնարարութեան մեկնած ընկերները` Վարդանը, Գագիկը, Վաչիկը զոհւել են: Լուրը խոցեց, բայց խնդրեց ծննդեան առթիւ մի բաժակ խմել: Երեւի զգում էր, որ Վարդանի պէս, 26-րդը վերջին տարեդարձն է լինելու նաեւ իր համար:

Արթուրը զոհւեց Շուշիի ազատագրումը տեսած, 1992-ի նոյեմբերին, Մարտակերտում, միանալով իր նահատակ ընկերներին: Նրանց համար արդէն ծնունդն ու նահատակութիւնը նոյնն է: Նրանք անմահացել են: Դեկտեմբերի 16-ին խնկարկում են Վարդան Բախշեանի, Գագիկ Գրիգորեանի, Վաչէ Ռոստոմեանի, Արթուր Ղարիբեանի շիրիմներին: Խաղաղութիւն նրանց հոգիներին:

Related Articles

Back to top button