Գաղափարական

Նիկոլ Աղբալեանի ծննդեան 150-ամեակի առիթով

(Մարտի 14, 1873, Թիֆլիս - օգոստոսի 15, 1947, Բէյրութ)

Հասարակականքաղաքական գործիչ, գրականագէտ, մանկավարժ,
ՀՅԴ անդամ, Հայաստանի Առաջին հանրապետութեան կրթութեան նախարար,
«Համազգային» Հայ Կրթական ու մշակութային Միութեան հիմնադիր անդամներից

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ 

Հայ անւանի գրականագէտ, մշակութային եւ կրթական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետութեան լուսաւորութեան նախարար, «Համազգային» Հայ Կրթական ու մշակութային միութեան հիմնադիրներից, դաշնակցական մտաւորական Նիկոլ Աղբալեանի ծննդեան 150-ամեակն է այս տարի։ Աղբալեանի ծննդեան թւականը որոշ աղբիւրներում նշւել է 1875 թւականը՝ ինչը սխալ է։

Մինչեւ այսօր՝ Աղբալեանի ծննդեան 150-ամեակը մնացել է աննկատ հայաստանեան եւ սփիւռքեան ոչմի կառոյց ոչմի միջոցառում կամ անդրադարձ չի ունեցել այս կապակցութեամբ։

Միակ կառոյցը, որ յիշեց Աղբալեանին, Հայաստանի Ազգային Գրադարանն էր: Իմ տեղեկութիւններով, Աղբալեանից ոչմի յուշակոթող չկայ հայաշխարհում, բայց Բէյրութում նրա մի փոքր կիսանդրին։

Եւ ինչքան լաւ կը լինէր՝ Աղբալեանի յիշատակն յաւերժացնելու համար, համապատասխան կառոյցները իրագործէին հայ ժողովրդի մեծ գրականագէտին եւ մտաւորականին նւիրւած ինչոր յուշակոթողի տեղադրումը Հայաստանում։ ԲԱՅՑ․․․

Վիճակը ցաւալի է իմ պատկերացրածից շատշատ ցաւալի․․․

(Այս տարի Համազգային միութեան հիմնադիրներից երկու ուրիշի յոբելենական տարին է.

Համօ Օհանջանեանի ծննդեան 150-ամեակը,

Գասպար Իփէկեանի ծննդեան 140-ամեակ

Այս գրութիւնը, որպէս մի պտղունց խունկ մեր հսկայի՝ Նիկոլ Աղբալեանի յիշատակին։

Ռ. Օ.

Անւանի մտաւորական ու քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալեանը ծնւել է 1873 թւականին, Թիֆլիսում։ Որոշ աղբիւրներում նրա ծննդեան թիւը նշւում է 1875 թւականը, որը սխալ է։ Նախնական կրթութիւնը ստացել է Թիֆլիսի «Ներսիսեան» դպրոցում, այնուհետեւ՝ Մոսկւայի «Լազարեան» ճեմարանում։ Ուսանել է Մոսկւայի, Լօզանի, Սորբոնի համալսարաններում։ Ուսուցչութիւն է արել Շուշիում, Թիֆլիսում եւ այլուր։ Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբից եղել է Ազգային Բիւրոյի, ապա Ազգայի Խորհրդի ու կամաւորական գնդերի կարգադրիչ անդամ։ Աղբալեանը զբաղւել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ Եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919 թւականին նշանակւել է լուսաւորութեան եւ արւեստի նախարար/կրթութեան նախարար։

Եղել է Հայ գրողների ընկերութեան անդամ։ Աշխատակցել է տարբեր թերթերին։ Հայաստանում խորհրդային իշխանութիւն հաստատւելուց յետոյ՝ 1921 թւականին, նախ բանտարկւել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրւել է արտասահման։ Նախ եղել է Եգիպտոսում, որտեղ 1928 թւականին, Լեւոն Շանթի, Գասպար Իփէկեանի, Համօ Օհանջանեանի եւ ուրիշների հետ Կահիրէում հիմնադրել է «Համազգային» Հայ Կրթական եւ մշակութային միութիւնը։ 1930 թւականից բնակութիւն է հաստատել Բէյրութում։ Լեւոն Շանթի հետ, Բէյրութում հիմնադրել է Համազգայինի «Նշան Փալանճեան» ճեմարանը, որտեղ եւ դասաւանդել է մինչեւ կեանքի վերջը։ Նիկոլ Աղբալեանը մահացել է 1947 թւականին, Բէյրութում։

Երեւանում 1991 թւականից գործում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւնը։ Աղբալեանի անունով է կոչւել Երեւանի թիւ 19 միջնակարգ դպրոցը։

Նիկոլ Աղբալեանը հեղինակել է բազմաթիւ գրքեր եւ յօդւածներ։ 1959-ից 1970 թւականներին հրատարակւել է նրա «Ամբողջական երկեր»-ը՝ 4 հատորով։

* * *

Աղբալեանը Հայաստանի լուսաւորութեան նախարար եղած ժամանակ՝ իրեն համար օգնական է նշանակում կոմունիստ Եղիշէ Չարենցին, որ արդէն խիստ քննադատական բանաստեղծութիւն էր հեղինակել Դաշնակցութեան դէմ։

Նիկոլ Աղբալեանի այս որոշումը մեծ քննադատութեան է արժանանում դաշնակցական կառոյցի կողմից՝ յատկապէս ղեկավարութեան կողմից։ Նրանք պահանջում են, որ Աղբալեանը անմիջապէս հեռացնի Չարենցին այս պատասխանատու պաշտօնից։ Բայց Աղբալեանը անդրդւելի է մնում եւ չի կատարում այս հրահանգը։ Նա պատասխանում է, որ դուք չգիտէք ո՞վ է Չարենցը եւ ինչ ապագայ է խոստանում նա։

Նիկոլ Աղբալեանն առաջինն էր, որ յայտնաբերեց Եղիշէ Չարենցին, որպէս հայ պոէզիայի ապագայ հանճար։ Չարենցի եւ Աղբալեանի յարաբերութիւնները միշտ ջերմ մնացին։ Չարենցը յետագային Նիկոլ Աղբալեանին նւիրւած մի բանաստեղծութիւն է հեղինակում, որի վերնագիրն է «Ն․-ին»։

Աղբալեանի խօսքերից,-

«Երկար ապրելու չէք ամենաշատը հարիւր տարի ուրիշ անգամ աշխարհ գալու չէք ա՛յս է, որ կայ յետոյ գալու է յաւերժական խաւարը եւ հանգիստը։ Պէտք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամբան հաշտ ու համերաշխ։ Եթէ մտածենք, որ այսօրը անցնում է եւ վերադարձ չունի՝ պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնութիւն բերեց մեր պատճառով սրան ու նրան, բայց մանաւանդ մեր սիրածին»։

Յարգանք Նիկոլ Աղբալեանի անմար յիշատակին։

Related Articles

Back to top button