Դաշնակցական ԲեմՀայաստան - Արցախ

Երկօրեայ սեմինար՝ Ջերմուկում

Մարտի 2-ից 3-ը Ջերմուկում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի եւ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութիւնների համատեղ սեմինարը, որի ժամանակ ներկայացւել է Հայաստանի ներկայ քաղաքական իրավիճակը:

Սեմինարի նպատակն էր երիտասարդներին ներկայացնել, թէ՛ որն է այսօր Դաշնակցութեան անելիքը, եւ թէ՛ կուսակցութիւնը ինչ աշխատանքներ է իրականացնում երկիրը ստեղծւած իրավիճակից դուրս բերելու ուղղութեամբ:

Դասախօսութիւններով հանդէս են եկել՝ «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, Հայ Օգնութեան միութեան Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետուհի Մարօ Քեշիշեանը, ՀՅԴ Բիւրոյի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մկրտչեանը, հրապարակախօս-խմբագիր Վաչէ Բրուտեանը:

Հարց ու պատասխանի միջոցով երիտասարդներն ստացել են իրենց յուզող հարցերի պատասխանները:

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button