Հայաստան - Արցախ
Գագիկ Համբարեան. «Ինչո՞ւ է Նիկոլը կրկին առաջ տանում Բաքւի կողմից մերժւած առաջարկը»
Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է.
«Կապիտուլեանտ Նիկոլը ԱԳՆ-ի մակարդակով կրկին Բաքւին առաջարկել է «սահմանից հայելային յետ քաշել զօրքերը…»:
Յիշեցնեմ, որ դեռ 2023 թ.-ի դեկտեմբերի կէսերին նոյն առաջարկը ստանալուց յետոյ Բաքուն մերժել էր այն…
Տպաւորութիւն է, որ Նիկոլ Անհողն անինքնասէրի մէկն է, ով չի հասկանում «ոչ»-ը եւ շարունակաբար փորձում է «երեսը դէմ տալով», իբր, հասնել իր ուզածին…
Իմ կարծիքով Նիկոլի աներեսութեան նպատակը մէկն է՝ յանձնել Ադրբեջանին, այսպէս կոչւած 8 գիւղերը՝ անկլաւները, բայց դա անել զօրքերը հայելային յետքաշման անւան տակ ու դրանով գոնէ պահել, առանց այդ էլ չեղած «դէմքը»…»։