Հայ Դատ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը միացել է

Թուրքիային 700 մլն դոլարի կործանիչների շարժիչների վաճառքը արգելափակելու նախաձեռնութեանը

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը միացել է յունա-ամերիկեան կազմակերպութիւններին եւ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական խմբին՝ արգելափակելու Թրամփի վարչակազմի առաջարկած՝ աւելի քան 700 միլիոն դոլարի General Electric F-110 կործանիչների շարժիչների վաճառքը Թուրքիային։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը յայտարարել է, որ Էրդողանին զինելը չի նշանակում պաշտպանել դաշնակցին, այլ՝ զինել եւ խրախուսել հակառակորդին՝ յարձակւելու ԱՄՆ-ի բարեկամների վրայ։

ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին գործարքի մասին պաշտօնապէս ծանուցել է 2026 թւականի յունիսի 24-ին, ինչից յետոյ Կոնգրեսն ունի 15 օր՝ այն արգելափակելու համար։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին դիմել իրենց ներկայացուցիչներին՝ աջակցելու կոնգրեսական Դինա Տիտուսի նախաձեռնած երկու քայլերին։

Առաջինը համատեղ մերժման բանաձեւն է, որով նախատեսւում է ամբողջութեամբ արգելափակել F-110 շարժիչների վաճառքը Թուրքիային։ Երկրորդը նամակ է Ներկայացուցիչների պալատի ղեկավարութեանը՝ պահանջելով կանխել Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին։

Թուրքիան F-35 ծրագրից հեռացւել էր 2019 թւականին՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանութեան համակարգը ձեռք բերելուց յետոյ։ ԱՄՆ օրէնսդրութիւնը շարունակում է արգելել F-35-ների փոխանցումը Թուրքիային, քանի դեռ Անկարան պահպանում է այդ համակարգը։

Կոնգրեսականներ Դինա Տիտուսը, Քրիս Պապասը, Ջոշ Գոթհայմերը, Նիքոլ Մալիոտակիսը, Մայք Լոուլերը եւ Ֆրենկ Փալոնը քննադատել են վարչակազմի քայլերը՝ նշելով, որ Թուրքիային ամերիկեան առաջատար ռազմական տեխնիկա տրամադրելը հակասում է ԱՄՆ օրէնքներին եւ տարածաշրջանային անվտանգային շահերին։

Նախաձեռնութեան հեղինակները նաեւ ընդգծում են Թուրքիայի ապակայունացնող գործողութիւնները տարածաշրջանում, այդ թւում՝ Ադրբեջանի ռազմական արշաւներին ցուցաբերած աջակցութիւնը Հայաստանի դէմ։

Related Articles

Back to top button