Հենրիխ Մխիթարեան. «Ազգային հաւաքականի դուռն ինձ համար փակ է»
«ԱԼԻՔ» – «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ աւարտ»: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ Newmag/summerfest-2024-ի շրջանակում ասել է իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հաւաքականի նախկին աւագ Հենրիխ Մխիթարեանը՝ պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք Հայաստանի ազգային հաւաքականի էջը համարում է եզարափկւած։
«Աւելի լաւ է աւարտել մէկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Աւելի լաւ է այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Այս պարագայում կարող եմ ասել՝ իմ ցանկացած որոշումը, որը կայացրել եմ իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, թէ դրանից դուրս, ոչ մի բանի համար չեմ զղջում:
Գոհ եմ իմ կայացրած որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից: Որոշ մարդիկ հնարաւոր է ասեն՝ կարող էր աւելի լաւ կամ աւելի վատ կարիերա ունենալ, բայց, կարծում եմ, ոչ մէկս մեր ճակատագրից չենք կարող փախչել ոչ աջ, ոչ ձախ: Պէտք է համակերպւենք նրա հետ, ինչ ունենք եւ շնորհակալ լինենք Աստծուն այն ամէնի համար, ինչ նա մեզ տւել է:
Միանշանակ ասեմ, որ, ցաւօք սրտի, ինձ համար հաւաքականի դուռը փակ է»,- ասել է Հենրիխ Մխիթարեանը: