Այլ

Կանայք երկարատեւ քնի կարիք աւելի շատ ունեն, քան տղամարդիկ

Պարզւում է՝ կայ գիտական ​​պատճառ, ըստ որի կանայք լրացուցիչ «գեղեցկութեան քնի» կարիք ունեն: Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ կանանց միջին հաշւով 11 րոպէ աւելի շատ քուն է պէտք, քան տղամարդկանց: Թէեւ այս տարբերութիւնը կարող է փոքր թւալ, այն կարող է զգալի հետեւանքներ ունենալ ընդհանուր առողջական  վիճակի եւ ինքնազգացողութեան վրայ:

Հետազօտութիւնները սահմանափակ են, սակայն, ըստ Քնի հիմնադրամի (Sleep Foundation)՝ դրանք մատնանշում է հորմոնները: Միաժամանակ կանայք տղամարդկանցից 40%-ով աւելի յաճախ են տառապում անքնութիւնից։

«Երբ բանը հասնում է ֆիզիոլոգիային, կանացի հորմոնները քնի մէջ վիթխարի դեր են խաղում»,- Glamour հանդէսին պատմում է բժիշկ, կանանց առողջութեան եւ քնի փորձագէտ Էյլին Ալեքսանդերը: «Ընդհանուր առմամբ, դա նշանակում է, որ ինչպէս ենթադրւում է՝ կանայք աւելի շատ կարիք ունեն քնելու եւ ըստ ամենայնի, կարող են ցերեկային ժամերին քնելու շռայլութիւն թոյլ տալ իրենց»:

Բացի կենսաբանական գործօններից, սոցիալական ակնկալիքներն ու պարտականութիւնները եւս ազդում են կանանց քնի կարիքների վրայ: Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ կանայք յաճախ կատարում են կենցաղային պարտականութիւնների մեծ մասը, հետն էլ խնամում են հիւանդներին, ինչը յանգեցնում է ծայրայեղ հոգնածութեան եւ ստրեսի,- գրում է Glamour-ը։

«Կանայք, որպէս կանոն, գիշերներն արթնանանում են երեխաների կամ, որոշ դէպքերում, տարեց ծնողներին հոգալու համար»,- պարզաբնաում է բժիշկ Ալեքսանդերը:

Այս լրացուցիչ ծանրաբեռնվածութիւնը, օպտիմալ ճանաչողական գործառոյթը վերականգնելու եւ պահպանելու համար թերեւս աւելի շատ քուն է պահանջում: Սակայն քնելու  անհատական պահանջմունքները իւրաքանչիւր անձից՝ անկախ սեռից, կարող են տարբեր լինել:

Այնպիսի գործօնները, ինչպիսին են տարիքը, ապրելակերպը եւ ընդհանուր առողջական վիճակը, ազդում են մարդու քնի օպտիմալ տեւողութեան վրայ:

News.am Medicine

Related Articles

Back to top button