Այլ

COVID-19-ը արագացնում է յատկապէս տղամարդկանց եւ անապահով ընտանիքների անձանց ուղեղի ծերացումը

medRxiv preprint սերւերում հրապարակւած ուսումնասիրութեան մէջ բրիտանացի հետազօտողները ուսումնասիրել են 2019 թւականի կորոնավիրուսային համավարակի (COVID-19)  ազդեցութիւնը ուղեղի ծերացման վրայ՝ օգտագործելով երկայնական նէյրոպատկերման տւեալները՝ համեմատելով մասնակիցների ուղեղի տարիքի կանխատեսումները համավարակից առաջ եւ յետոյ:

Նրանք պարզել են, որ համավարակը զգալիօրէն արագացրել է ուղեղի ծերացումը, յատկապէս տղամարդկանց եւ անապահով ընտանիքի անձանց մօտ, եւ կապւած է COVID-19-ով վարակւածների ճանաչողական անկման հետ:

Հետազօտութեան ընթացքում  հաւաքել են առնւազն 45 տարեկան 42677 մարդու բարձրորակ մուլտիմոդալ ուղեղի պատկերման տւեալներ:

Մասնակիցները, որոնց SARS-CoV-2-ի թեստը դրական է եղել, նոյնականացւել են ախտորոշիչ թեստերի, հիւանդանոցային տւեալների, բժշկական քարտերի կամ հակամարմինների թեստերի միջոցով:

Բացի այդ, ուսւմնասիրութեան ընթացքում գնահատւել են ճանաչողական ցուցանիշները՝ դեմենցիայի զարգացման հետ կապւած ճանաչողական լաւագոյն 10 թեստերի միջոցով հաշւարկւել է երկու սկանաւորման միջեւ տոկոսային փոփոխութիւնը՝ խմբերի ճանաչողական կարողութիւնները համեմատելու համար:

Գիտնականները եզրակացրել են, որ COVID-19 համավարակը զգալիօրէն արագացրել է ուղեղի ծերացումը հոգեսոցիալական գործօնների, մասնաւորապէս՝ սոցիալական զրկանքների եւ առողջութեան վատթարացման ազդեցութեան պատճառով։

Պարզւել է, որ հետեւանքները կախւած չեն վարակի կարգավիճակից, բացառութեամբ SARS-CoV-2 վարակի, ուղեղի ծերացման, առաջացած տարիքի եւ ճանաչողական կարողութիւնների անկման փոխազդեցութեան:

Related Articles

Back to top button