Անյայտ «Գրինչը» Սուրբ Ծննդի նախօրէին հրապարակից գողացել է մանուկ Յիսուսի արձանիկը եւ վերադարձրել՝ ներողութիւն խնդրելով
«ԱԼԻՔ» – Կոլորադոյի ոստիկանութիւնը յայտնել է, որ սուրբծննդեան տեսարանից գողացւած փոքրիկ Յիսուսի արձանիկը վերադարձւել է հրշէջ կայան՝ ներողութիւն հայցող անանուն գրութեամբ:
Ֆորտ Քոլինսի ոստիկանական բաժանմունքը սոցիալական ցանցերում հրապարակում է արել քաղաքի կենտրոնի սուրբծննդեան տեսարանից մանուկ Յիսուսի արձանը գողանալու մասին:
Ոստիկանութիւնը տարածել է անվտանգութեան տեսախցիկի լուսանկարը, որում երեւում է, որ անյայտ «Գրինչը» թաքնւում է արձանը ձեռքին:
Գողութիւնից չորս օր անց արձանն անանուն յանձնւել է Ֆորտ Քոլինզի հրշեջ ծառայութեան 1-ին կայան: Արձանիկի դէմքին փակցւած էր մի գրութիւն, որտեղ գրւած էր. «Շատ եմ ցաւում: Այդ պահին ես յիմար սխալ թոյլ տւեցի: Նման բան այլեւ չի կրկնւի»:
Ոստիկանութիւնը յայտնել է, որ սուրբծնդեան տեսարանի տէրերը մտադիր չեն զղջացող գողի դէմ մեղադրանք ներկայացնել: