Այլ

Daily Mail. Երկարակեցութեան հասնելու համար հարկաւոր է պահպանել քնի ժամանակացոյցը

Լաւ քնի ժամանակացոյցի պահպանումը կարող է կանխել շաքարախտը եւ սրտի հիւանդութիւնները եւ մեծացնել ձեր կեանքի տեւողութիւնը: Այդ մասին Daily Mail-ին ասել է Լոնդոնի Քինգս քոլեջի ծերացման հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Ռիչարդ Սիովը:

Սիովը բացատրել է, որ առողջ մնալու համար ոչ միայն պէտք է քնել 7-ից ինը ժամ, այլեւ զարգացնել քնելու եւ միաժամանակ արթնանալու սովորութիւնը: Գիտնականի խօսքով՝ ժամանակացոյցին հաւատարիմ մնալն օգնում է օրգանիզմին բնականաբար հարմարւել քուն-արթնութեան կանոնաւոր ցիկլին:

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականների 2023 թւականի ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ յստակ կապ կայ խանգարւած քնի եւ սրտի հիւանդութիւնների, դեմենցիայի եւ շաքարախտի բարձր ռիսկի միջեւ: Նման եզրակացութեան են եկել Բոստոնի գիտնականները։ Սիովը նշել է, որ արդինքների համաձայն՝ լաւ քնող տղամարդիկ միջինը հինգ տարով աւելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր չեն քնում։ Լաւ գիշերային հանգիստը նոյնպէս երկարացնում է կանանց կեանքը գրեթէ երկուսուկէս տարով:

Գիտնականը յաւելել է, որ ուղեղը քնին նախապատրաստելու համար խորհուրդ է տրւում քնելուց մէկ ժամ առաջ հրաժարւել գաջեթներից։ Անհրաժեշտ է նաեւ մշակել յատուկ երեկոյեան ծեսեր, որոնք հանգստացնում են մարմինը։ Դրանք կարող են ներառել ատամները խոզանակելը եւ գիրք կարդալը:

News.am

Related Articles

Back to top button