Մի շարք երկրներ սկսել են թոքերի քաղցկեղի դէմ աշխարհում առաջին պատւաստանիւթի փորձարկումը
Բժիշկները սկսել են հիւանդների վրայ փորձարկել թոքերի քաղցկեղի աշխարհում առաջին, mRNAի օգտագործմամբ, պատւաստանիւթը, քանի որ փորձագէտները բարձր են գնահատել հազարաւոր կեանքեր փրկելու դրա «բեկումնային» ներուժը,- գրում է The Guardian-ը։
Թոքերի քաղցկեղը աշխարհում քաղցկեղից մահացութեան գլխաւոր պատճառն է, տարեկան դրան բաժին է հասնում մօտաւորապէս 1,8 միլիոն մահ: Հիւանդութեան անուշադրութեան մատնւած ձևերի դէպքում, երբ ուռուցքը տարածւած է, հիւանդների գոյատեւման ցուցանիշը յատկապէս ցածր է:
Փորձագէտներն այժմ նոր դեղամիջոց են փորձարկում, որը հրահանգում է օրգանիզմին գտնել եւ ոչնչացնել քաղցկեղի բջիջները, իսկ յետոյ կանխում է դրանց կրկին առաջացումը:
Որպէս BNT116 յայտնի եւ BioNTech ընկերութեան արտադրած պատւաստանիւթը նախատեսւած է թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղի (NSCLC) բուժման համար, որը հիւանդութեան ամենատարածւած ձեւն է:
1-ին փուլի կլինիկական փորձարկումը BNT116-ի առաջին հետազօտութիւնն է մարդկանց վրայ, որ սկսւել է 34 հետազօտական հարթակներում 7 երկրներում՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Հունգարիա, Լեհաստան, Իսպանիա եւ Թուրքիա:
Jab պատւաստանիւթն օգտագործում է տեղեկատւական ՌՆԹ (mRNA)՝ նման Covid-19 պատւաստանիւթերին եւ աշխատում է իմունային համակարգին ուռուցքային մարկերներով ապահովելով, որպէսզի օրգանիզմը պատրաստ լինի պայքարելու քաղցկեղային բջիջների դէմ:
Նպատակն է ուժեղացնել մարդու իմունային պատասխանը քաղցկեղին՝ առանց առողջ բջիջները վնասելու՝ ի տարբերութիւն քիմիաթերապիայի:
News.am