Գիտնականները հաստատել են լոբազգիների օգտակարութիւնը երեխաների առողջութեան համար
Նոր հետազօտութիւնը, որը բացայայտում է լոբազգիների շատ օգտագործման եւ ամերիկացի երեխաների առողջութեան նշանակալի բարելաւման միջեւ կապը, կը ներկայացւի 2024 թւականի Սննդի եւ վարքագծի լուսաբանման կազմակերպութեան (SNEB) միջազգային համաժողովում, որը տեղի կունենայ Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում,- հաղորդում է News Medical Life Sciences-ը:
Օգտագործելով 2001-2018 թւականների առողջութեան եւ սնման վիճակի ազգային ուումնասիրութեան տւեալները՝ հետազօտողները փորձել են բացայայտել ամերիկացի երեխաների սննդակարգի առանձնայատկութիւնները, որոնք սովորաբար լոբազգիներ են օգտագործում (լոբի, ոլոռ եւ ոսպ) եւ գնահատել սննդանիւթերի ընդունման քանակը եւ սննդակարգի որակը՝ համեմատելով այն երեխաների հետ, որոնք սովորաբար լոբազգիներ չեն ուտում։
Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ լոբազգիների օրական 2 չափաբաժինը սննդակարգի ընդհանուր որակի զգալիօրէն աւելի բարձր ցուցանիշներ է արձանագրում՝ առանց լոբազգիների սննդակարգի համեմատ։
Երեխաները, որոնք օրական 2 չափաբաժին լոբազգի են ուտում, զգալիօրէն աւելի շատ սննդային մանրաթելեր, կալիում եւ խոլին են ստանում, քան նրանք, ովքեր չեն օգտագործում լոբազգիներ: