ԱՄՆ-ում վերջին տասնամեակներում առաջին անգամ հաւանութեան է արժանացել շիզոֆրենիայի բուժման նոր ձեւը
ԱՄՆ առողջապահութեան ղեկավար մարմինները հաւանութիւն են տւել վերջին տասնամեակներում շիզոֆրենիայի բուժման նոր ձեւին,- տեղեկացրել է AFP-ը։
Cobenfy անւանմամբ դեղամիջոցը, որը մշակել է Bristol Myers Squibb ամերիկեան դեղագործական հսկան, գործում է այլ կերպ, քան գոյութիւն ունեցող դեղերը՝ ազդելով այսպէս կոչւած խոլիներգիկ ռեցեպտորների, այլ ոչ թէ դոֆամինային ռեցեպտորների վրայ։
«Այդ դեղամիջոցը շիզոֆրենիայի բուժման առաջին նոր մօտեցումն է վերջին տասնամեակներում»,- նշւած է ԱՄՆ մթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչութեան (FDA) բարձրաստիճան աշխատակից Թիֆանի Ֆարշիոնեն։
«Այդ թոյլտւութիւնը ենթադրում է հակահոգեմէտ դեղերի նոր այլընտրանք, որոնք մինչ այդ նշանակւում էին շիզոֆրենիա ունեցող մարդկանց»,- ասել է նա։
Շիզոֆրենիայով տառապում է ամերիկացիների ընդամէնը մէկ տոկոսը, բայց դրա հետեւանքները կարող են կործանարար լինել։
Այն կարող է առաջ բերել հալիւցինացիաներ, հետապնդման զգացողութիւն եւ մտքերը կառավարելու դժւարութիւններ։ Շիզոֆրենիա ունեցողների մօտ հինգ տոկոսը մահանում է ինքնասպանութիւն գործելով։
Հետազօտող Լինսի Բիսլանդը, որը գլխաւորում է Wellcome բարեգործական հիմնադրամի հոգեկան առողջութեան մասնաճիւղը, կարծում է, որ Cobenfy դեղամիջոցը կարող է «փոխել իրավիճակը, յատկապէս նրանց համար, որոնց այլ դեղերը չեն օգնում»։
Cobenfy-ն, որի գիտական անւանումն է «քսանոմելին եւ տրոսպիումի քլորիդ», նախատեսւած է խմելու համար։
Երկու կլինիկական փորձարկումները հաստատել են նրա արդիւնաւէտութիւնը՝ ցոյց տալով, որ այն կարող է զգալիօրէն նւազեցնել հիւանդութեան ախտանշանները։
News.am