Այլ

Սխալ սննդակարգի մոդելները թաքնւած ծախսերի են հանգեցնում

Համաշխարհային գիւղատնտեսութեան եւ սննդի համակարգերի համար անառողջ սննդակարգի ծախսերը տարեկան 8 տրիլիոն դոլար են կազմում: Նման հաշւարկներ են պարունակում ՄԱԿ-ի Պարենի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութեան (FAO)՝156 երկիր ընդգրկող հետազօտութիւնը:

Ընդհանուր առմամբ, համաշխարհային ագրոպարենային համակարգերի թաքնւած ծախսերը տարեկան 12 տրիլիոն դոլարի են հասնում: Դրանց մօտ 70%-ը (8.1 տրիլիոն դոլար) պայմանաւորւած է անառողջ սննդակարգով եւ առնչւում է ոչ վարակիչ հիւանդութիւններին, մասնաւորապէս՝ սրտի հիւանդութիւնների, ուղեղի կաթւածի եւ շաքարախտի աճի վտանգաւոր բարձր տեմպերին: Յատկանշական է, որ այս յարաբերութիւնն աւելի ընդգծւած է աւելի արդիւնաբերական ագրոպարենային համակարգեր ունեցող երկրներում: Այս գործօնի հետ կապւած ծախսերը գերազանցում են շրջակայ միջավայրի դեգրադացիայի եւ սոցիալական անհաւասարութեանն առնչւող ծախսերը, ասւած է զեկոյցում:

Բացի սննդային ռիսկերից, անկայուն գիւղատնտեսական պրակտիկաների շրջակայ միջավայրի ազդեցութիւնը էական դեր է խաղում թաքնւած ծախսերի ստեղծման գործում: Նման ծախսերն, ի թիւս այլ բաների, առաջանում են ջերմոցային գազերի արտանետումներից, ազոտով աղտոտւածութիւնից, հողօգտագործման փոփոխութիւններից եւ ջրի աղտոտումից: Ռիսկերը յատկապէս բարձր են այն երկրներում, որտեղ գիւղատնտեսական եւ պարենային համակարգերը ենթարկւում են դիւերսիֆիկացման, որն ուղեկցւում է արագ տնտեսական աճով եւ սպառման ու արտադրութեան ձեւերի փոփոխութեամբ:

Այս ծախսերը գնահատւում են 720 միլիարդ դոլար Բնապահպանական թաքնւած ծախսերի ամենամեծ յարաբերական մասը՝ ՀՆԱ-ի մինչեւ 20%-ը, կրում են երկարատեւ ճգնաժամերից տուժած երկրները, որը նաեւ ներկայացնում է FAO-ի առաջարկութիւնները՝ ծախսերը նւազեցնելու համար:

News.am

Related Articles

Back to top button