Ցրտի եւ շոգի ազդեցութիւնը կապւած է դեռահասների մօտ հոգեկան ախտանիշների թւի աւելացման հետ
Նիդեռլանդներում ցրտի եւ Իսպանիայում շոգի ազդեցութիւնը, ըստ երեւոյթին, կապւած է դեռահասների մօտ հոգեական ախտանիշների աճի հետ, նշւել է յունւարի 28-ին JAMA Network Open-ում հրապարակւած հետազօտութիւնում:
Հետազօտող Էսմէ Էսերսը ISGlobal կենտրոնից (Բարսելոնա, Իսպանիա) եւ նրա գործընկերները վերլուծել են հոլանդական Generation R ուսումնասիրութեան եւ իսպանական Infancia y Medio Ambiente (INMA) նախագծի տւեալները, որոնց մասնակցել է 9898 կին յղիութեան ընթացքում կամ ծննդաբերութիւնից յետոյ եւ 2270 կին յղիութեան ընթացքում, որպէսզի ուսումնասիրւի շրջակայ միջավայրի ջերմաստիճանի ազդեցութեան կապը դեռահասների ինտերնալիզացիայի, էքստերնալիզացիայի եւ ուշադրութեան խնդիրների հետ։
Հետազօտութիւնում ներառւել է 3934 մասնակից Generation R-ից եւ INMA-ից (գնահատման պահին միջին տարիքը՝ 13,6-14,9 տարեկան համապատասխանաբար)։
Նիդեռլանդներում ցրտի կումուլեատիւ ազդեցութիւնը կապւած է եղել մեծ թւով ինտերնալիզացման խնդիրների հետ Ցելսիուսի 5.5 աստիճանի պայմաններում, ազդեցութեան երկու ամսւայ ընթացքում։ Իսպանիայում շոգի կումուլեատիւ ազդեցութիւնը կապւած է եղել ուշադրութեան խնդիրների հետ։
«Հետազօտութիւնն օգնում է քանակապէս գնահատել կլիմայի փոփոխութեան եւ հոգեկան առողջութեան կապի բարդ եւ բազմագործոն բնոյթը եւ կարող է օգտագործւել որպէս ապացոյց ադապտացման եւ կլիմայի ոլորտում գործողութիւնների քաղաքականութեան մշակման համար»,- գրել են հետազօտութեան հեղինակները։
News.am