Այլ

Արեան յատուկ սպիտակուցը ցոյց է տալիս Ալցհէյմերի հիւանդութեան փուլը

Սենթ Լուիսի Վաշինգտոնի եւ Շւեդիայի Լունդ համալսարանի գիտնականները արեան թեստ են ստեղծել, որը ոչ միայն օգնում է բացայայտել Ալցհէյմերի հիւանդութիւնը, այլեւ որոշում է, թէ որքան արագ է այն զարգանում: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature Medicine ամսագրում։

Ալցհէյմերի հիւանդութիւնը նէյրոդեգեներատիւ հիւանդութիւն է, որի ժամանակ ուղեղում յայտնւում են բետա-ամիլոիդ սպիտակուցի ագրեգատներ (կլաստերներ) եւ այսպէս կոչւած տաու մանրաթելեր։ Գոյութիւն ունեցող արեան թեստերը կարող են յայտնաբերել բետա-ամիլոիդի առկայութիւնը, մինչդեռ նախկինում տաու սպիտակուցի կուտակումները յայտնաբերելու հեշտ միջոց չկար:

Գիտնականները լրացրեցին գիտելիքների այս բացը` կենտրոնանալով MTBR-tau243 սպիտակուցի վրայ: Հետազօտողների կարծիքով՝ արեան պլազմայում MTBR-tau243-ի կոնցենտրացիան ուղղակիօրէն կապւած է ուղեղում տաու սպիտակուցի կուտակումների քանակի հետ։ Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ MTBR-tau243-ն արտացոլում է տաու ագրեգատների քանակը 92% ճշգրտութեամբ:

Թիմը նաեւ վերլուծել է կոգնիտիւ խանգարումներով մարդկանց արեան նմուշները եւ պարզել, որ MTBR-tau243 մակարդակները յստակօրէն տարբերում են Ալցհէյմերի հիւանդութեան վաղ եւ ուշ փուլերը: MTBR-tau243 մակարդակը փոքր-ինչ բարձրանում է թեթեւ ախտանշաններով եւ 200 անգամ աւելացել է ծանր դեմենցիայով տառապող մարդկանց մօտ:

«MTBR-tau243 թեստաւորումը չափազանց արժէքաւոր յաւելում կը լինի ինչպէս կլինիկական, այնպէս էլ հետազօտական միջավայրում: Երբ երկու բիոմարկերները (MTBR-tau243 եւ p-tau217) դրական են, հաւանականութիւնը, որ Ալցհէյմերի հիւանդութիւնը ճանաչողական խանգարման պատճառ է հանդիսանում, զգալիօրէն մեծանում է: Այս տարբերութիւնը կարեւոր է իւրաքանչիւր հիւանդի համար համապատասխան բուժում ընտրելու համար:

News.am

Related Articles

Back to top button