Այլ

Գերմշակւած սննդի չափից շատ օգտագործումը կարող է արագացնել Պարկինսոնի հիւանդութեան վաղ նշանների ի յայտ գալը

Neurology ամսագրում հրապարակւած նոր ուսումնասիրութիւնը պարզել է, որ չափազանց շատ վերամշակւած սնունդ ուտելը կարող է արագացնել Պարկինսոնի հիւանդութեան վաղ նշանների ի յայտ գալը։

Հետազօտողները նշում են, որ մեծ քանակութեամբ նման սնունդ՝ օրինակ հոթ-դոգ, նախաճաշի շիլաներ, շաքարային գազաւորւած ըմպելիքներ օգտագործող մարդիկ աւելի շատ են հակւած Պարկինսոնի հիւանդութեան նախանշանների, որն ամենավաղ փուլն է՝ դասական շարժողական ախտանիշների՝ դողի եւ կաշկանդւածութեան ի յայտ գալուց առաջ։

Հետազօտութեանը մասնակցել է մօտ 43,000 առողջ մեծահասակ, որոնց հետեւել են 26 տարի։ Մասնակիցները պարբերաբար բժշկական զննումներ էին անցնում, լրացնում առողջութեան հարցաթերթիկներ եւ սննդային օրագրեր՝ երկու-չորս տարին մէկ։ Չափելով բարձր վերամշակւած սննդի օրական ընդունումը՝ Հետազօտողները յայտնաբերել են Պարկինսոնի հիւանդութեան վաղ փուլերի նշաններ, դրանց թւում՝ քնի խանգարումներ, դեպրեսիւ ախտանիշներ, մարմնի ցաւեր, գունային տեսողութեան խանգարում, հոտառութեան նւազում եւ ցերեկային ժամերին չափազանց քնկոտութիւն:

Մասնակիցները, որոնք օրական ուտում էին 11 կամ աւելի չափաբաժին գերմշակւած սնունդ, երկուսուկէս անգամ աւելի հաւանական էր, որ զարգանային Պարկինսոնի հիւանդութեան երեք կամ աւելի վաղ նշաններ՝ համեմատած նրանց հետ, ովքեր օրական օգտագործում էին երեքից պակաս չափաբաժին։

Հետազօտողները շեշտում են, թէ ուսումնասիրութիւնը չի ապացուցում, որ աւելի շատ վերամշակւած սննդամթերքի օգտագործումը Պարկինսոնի հիւանդութեան վաղ նշաններ է առաջացնում. դա միայն ցոյց է տալիս կապը։

news.am

Related Articles

Back to top button