Յայտնի կետօ դիետան ունի անսպասելի կողմնակի ազդեցութիւններ

Ըստ Տեխասի Սան Անտոնիոյի համալսարանի առողջապահական գիտութիւնների ուսումնասիրութեան, որը հրապարակւել է Cell Reports-ում, կետօ դիետան կարող է տարբեր կերպ ազդել տղամարդկանց եւ կանանց վրայ: Դիետան առաջացրել է արու մկների բջիջների կուտակում՝ ծերացման նշաններով եւ օքսիդատիւ սթրեսի աճով, մինչդեռ այդ ազդեցութիւնները չեն նկատւել էգերի վրայ:
Մեծ քանակի ճարպերի եւ քիչ քանակի ածխաջրերի ընդունման վրայ հիմնւած կետօ դիետան օգտագործւում է 2-րդ տիպի շաքարախտի դէպքում՝ արեան մէջ շաքարի մակարդակը վերահսկելու եւ էպիլեպսիայի բուժման համար: Նոր ուսումնասիրութիւնը պարզել է, որ էստրոգէն հորմոնը կարեւոր դեր է խաղում սեռերի միջեւ տարբերութիւնների մէջ. էգերի մօտ այն պաշտպանում է բացասական հետեւանքներից, իսկ էստրոգէնի ներմուծումը տղամարդկանց մօտ նւազեցնում է բջիջների ծերացումը: Երբ էստրոգէնի ազդեցութիւնը արգելափակւում էր, էգերը ցուցաբերում էին ծերացման նոյն նշանները, ինչ արական սեռի ներկայացուցիչները:
Հեղինակներն ընդգծում են, որ կետօ դիետայի նկատմամբ արձագանքի տարբերութիւնները կապւած են սեռական հորմոնների հետ, ինչը անհատական սննդային առաջարկներ ստեղծելու հեռանկարներ է բացում:
News.am