Այլ

B խմբի վիտամինները կիսով չափ նւազեցում են դեմենցիայի առաջացման ռիսկերը

Ճապոնացի մասնագէտների նոր ուսումնասիրութիւնը ապացուցում է տարբեր տեսակի դեմենցիաների դէմ B խմբի վիտամինների արտայայտւած պրոֆիլակտիկ ազդեցութիւնը։ Ամենահզօր արդիւնքները ցուցաբերել է ռիբոֆլաւինը, որի կանոնաւոր օգտագործումը գրեթէ կրկնակի անգամ նւազեցրել է ճանաչողական խանգարումների առաջացման ռիսկը։ Այս աշխատանքի արդիւնքների մասին յայտնել է eatingwell.com ռեսուրսը։

Ուսումնասիրութեանը ներգրաււած են եղել միջին եւ տարեց խմբի 4000 հետազօտւող, որոնց առողջական վիճակին եւ ապրելակերպի առանձնայատկութիւններին հետեւել են 15 տարւայ ընթացքում։ Յատկապէս ինֆորմացիոն է եղել առողջական դինամիկայում սննդային սովորութիւնների վերլուծութիւնը, յայտնում է Planet Today-ը։ Այստեղ յայտնաբերւել է յստակ օրինաչափութիւն. սննդակարգում B2, B6 վիտամինների եւ ֆոլաթթւի առաւելագոյն չափաբաժինները գրեթէ կիսով չափ՝ 49%-ով, նւազեցրել են դեմենցիայի զարգացման հաւանականութիւնը։

Մասնագէտներն ընդգծում են, որ խօսքը ոչ թէ բուժման, այլ հենց պրոֆիլակտիկ ազդեցութեան մասին է։ Այն առաջին հերթին վերաբերում է հաւասարակշռւած սննդի անհրաժեշտութեանը։

Ռիբոֆլաւինի բնական աղբիւրներն են կաթնամթերքը, ձուն եւ տաւարի միսը։ B6 վիտամինը շատ է բանաններում եւ ծովամթերքներում, իսկ ֆոլաթթուն պարունակւում է տերեւաւոր բանջարեղէնում եւ հատիկաւոր կուլտուրաներում։ Աշխատանքի հեղինակները խորհուրդ են տալիս պարբերաբար ներառել այս մթերքները սննդակարգում՝ տարիքային ճանաչողական խանգարումների դէմ բնական պաշտպանութիւն ստեղծելու համար։

News.am

Related Articles

Back to top button