Այլ

Աղիների միկրոֆլորայի կազմը կապւած է մարդկանց ռացիոնալ վարքագծի հետ

Փարիզի ուղեղի ինստիտուտի եւ Բոննի համալսարանի գիտնականները պարզել են, որ աղիների միկրոբիոտայի (միկրոօրգանիզմների ամբողջութեան) փոփոխութիւնները կարող են ազդել արդարութեան հանդէպ զգայականութեան եւ այն բանի վրայ, թէ ինչպէս են մարդիկ վերաբերւում միմեանց։ Հետազօտութիւնը հրապարակւել է PNAS Nexus գիտական ամսագրում։

Աղիների միկրոբիոտան կազմում են մանրէները, վիրուսները եւ սնկերը մարսողական տրակտում։ Վերջին հետազօտութիւնները յայտնաբերել են կապ դրա կազմի եւ կոգնիտիւ ֆունկցիաների, ստրեսի, տագնապի մակարդակի եւ դեպրեսիայի ախտանշանների միջեւ։

Նոր հետազօտութիւնում թիմը հաւաքել է 101 մարդու։ Նրանց կէսը 7 շաբաթւայ ընթացքում ընդունել է օգտակար մանրէներով եւ սննդարար նիւթերով յաւելումներ (պրոբիոտիկներ եւ պրեբիոտիկներ)։ Երկրորդ կէսը ստացել է դատարկահաբ։

Դրանից յետոյ մասնակիցներին բաժանել են զոյգերի եւ առաջարկել խաղ խաղալ, որի ընթացքում խաղացողներից մէկը իրաւունք է ստացել կամաւոր կերպով բաժանել գումար, իսկ երկրորդն իրաւունք է ունեցել համաձայնել կամ հրաժարւել առաջարկւած մասից։ Եթէ երկրորդ մարդը հրաժարւում էր, ապա բոլոր փողերը կորչում էին։

Պարզւել է, որ օգտակար մանրէներ ստացած մարդիկ աւելի յաճախ գործել են պակաս ռացիոնալ եւ չեն համաձայնել փողի անարդար բաժանմանը՝ դատարկահաբ ստացած խմբի համեմատ։

Հետազօտողները նաեւ նկատել են տիրոզինի մակարդակի կտրուկ անկում նրանց մօտ, ովքեր ընդունել էին պրոբիոտիկներ եւ պրեբիոտիկներ։ Տիրոզինը դոֆամինի նէյրոմեդիատորին նախորդողն է՝ կապւած ուղեղի պարգեւատրման մեխանիզմների հետ։

Գիտնականների խօսքով՝ դա կարող է բացատրել աղիների միկրոբների ազդեցութեան մեխանիզմը մարդու կողմից ընդունւող որոշումների վրայ։

Related Articles

Back to top button