Մշակւել է նոր եղանակ՝ սրընթաց կերպով պարզելու համար՝ վիրուսը վարակի՞չ է, թէ՞ ոչ
Յայտնաբերւած նոր եղանակը, որը հնարաւորութիւն է ընձեռում արագ որոշել՝ վիրուսը վարակի՞չ է, թէ՞ ոչ վարակիչ, ապագայ համավարակների դէմ պայքարում կարող է իսկական յեղափոխութիւն անել,- գրում է News Medical Life Sciences հանդեսը։
Այս եղանակը, որը կոչւում է FAIRY (Fluorescence Assay for vIRal IntegritY), թոյլ է տալիս հաշւած րոպէների ընթացքում ստուգել վիրուսները՝ վիրուսասպան հակաւիրուսային դեղամիջոցների նկատմամբ՝ հնարաւորութիւն տալով արագ պարզել հակավիրուսային միջոցների, մասնաւորապէս՝ վարակի շղթան կոտրելու կոչւած ախտահանիչների արդիւնաւէտութիւնը:
Բիրմինգհեմի քիմիայի դպրոցի բժիշկ Սամուէլ Ջոնսը ղեկավարել է հետազօտական թիմը, որը մշակել է FAIRY վերլուծութիւնը: «Միջինը չորս տարին մէկ յայտնաբերւում է համավարակային պոտենցիալ ունեցող նոր վիրուս, եւ կան բազմաթիւ այլ արդէն յայտնի վիրուսներ, որոնք ընդունակ են յաղթահարել տեսակների արգելքը: Սակայն մեր տեղեկութիւններով, ներկայում գոյութիւն չունի որեւէ վերլուծութիւն, որը կօգնի պարզելու՝ արդեօոք նմուշը պարունակում է անձեռնմխելի՞, թէ՞ ոչ անձեռնմխելի վիրուսներ եւ, արդիւնքում՝ առանց մի քանի շաբաթ տեւող բջիջների մշակման՝ ցոյց տալ՝ արդեօք այն վարակի՞չ է, թէ՞ ոչ վարակիչ»,- նշել է գիտնականը:
Ներկայում վիրուսային վարակելիութիւնը որոշման ոսկէ ստանդարտ եղանակը բջիջների մշակումն է, որի արդիւնքները ստանալու համար պահանջւում է շատ օրեր, մասնագէտների վերլուծութիւններ, ինչպէս նաեւ մշակւած բջջային գիծ, որը հասանելի չէ բոլոր վիրուսների համար: Մշակւած բջիջների օգտագործման անհրաժեշտութիւնը միաժամանակ սահմանափակում է գոյութիւն ունեցող եղանակները բջիջները չվնասող հակավիրուսային դեղամիջոցներով, ինչը լրացուցիչ մարտահրաւէր է դարձնում նոր ախտահանիչ միջոցների յայտնաբերումը:
Նոր եղանակն օգտագործում է ներկանիւթ, որը սովորաբար վիրուսների մէջ մտնում է նրանց գենետիկական նիւթը (ԴՆԹ կամ ՌՆԹ) շրջապատող կապսիդի (սպիտակուցի կեղեւ) ծակոտիների միջով: Այս ներկը միացւած է աւելի մեծ մոլեկուլի, որը թոյլ չի տալիս նրան անցնելու կապսիդի ծակոտիներով: Երբ ներկը կապւում է վիրուսային ԴՆԹ-ին կամ ՌՆԹ-ին, այն ֆլուորեսցենց ազդանշան է տալիս։ Արդիւնքում, վերլուծութիւնը ցոյց է տալիս, թէ արդեօք վիրուսն անձեռնմխելի՞ է, հետեւաբար վարակի՞չ է, թէ՞ ոչ։
Հետազօտողները գնահատել են հետազօտութեան արդիւնաւէտութիւնը հերպեսի սիմպլեքս վիրուսի (HSV-2), շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV), ցիտոմեգալովիրուսի (CMV), մարդու ռինովիրուս-8-ի (HRV-8), մարդու կորոնավիրուսի OC43 (OC43), չիկունգունիա վիրուսի (CHIKV), դենգուր-1 վիրուսի եւ դենգուր-2 վիրուսի, զիկա վիրուսի եւ էնտերովիրուս 71-ի (EV71) նկատմամբ:
Այս վիրուսներն ընդգրկում են տարրապատկերով ծածկւած եւ ոչ պարուրւած, ԴՆԹ եւ ՌՆԹ վիրուսներ՝ ցոյց տալով FAIRY հետազօտութեան ներուժը: Վիրուսները մշակւել են լայն սպեկտրի վիրուսային ակտիւութեամբ քիմիկատների լայն տեսականիով, ներառեալ ջրածնի պերօքսիդ, էթանոլ, իզոպրոպանոլ եւ այլ հակավիրուսային միջոցներ, եւ այս թեստերը հաստատեցին, որ FAIRY վերլուծութիւնը վիրուսային կապսիդները խախտող վիրուսները սրընթաց կերպով ուսումնասիրելու ներուժ ունի: